22.07.2025
Արտոնություններ գազալցակայաններին ու զվարճանքի օբյեկտներին. Երեւանը նվազեցնում է տուրքերը
prev Նախորդ նորություն

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում են կառավարությունից:


Դմիտրի Մեդվեդևը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխատանու պետական գործունեության մեջ:


ՌԴ կառավարության նախագահը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաև կխթանի ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը:


 

Աննախադեպ. դատավորն անվստահություն է հայտնել ԲԴՀ նախագահ Գագիկ Հարությունյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին