24.11.2024
Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
prev Նախորդ նորություն

Պատգամավորները երդվեցին և ձևավորեցին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր երդվեցին: Նիստը նախագահող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը ընթերցեց երդման տեքստը և ներկայացրեց բոլոր պատգամավորներին անվանական:

Բացի այս, նորընտիր Ազգային Ժողովը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ:

«Իմ քայլը» խմբակցությունից հանձնաժողովում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Աննա Կոստանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը: