Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն
«Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:
Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն, գրում է aliq.ge-ն:
«Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում, խորհրդային շրջանում այստեղ գործել է Վրաստանի արվեստի կենտրոնը, այնուհետև դարձել է մասնավոր սեփականություն: Տվյալ պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառվում է և կարող է վերջնականապես քանդվել: Տանը պահպանված են Մանթաշևի ընտանիքի բնակման ժամանակահատվածից տարրեր: Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումիգ հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, ասպես կոչված, Շան նրբանցքում»,- ասվում է նամակի մեջ:
Թբիլիսիի հայերի միությունը հետխորհրդային շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության խնդրով:
«Հայաստանի ձայնը» և «Նոյան տապան» թերթերի միջոցով մենք կարողացել ենք վերջնական կորուստից պաշտպանել Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնը, որտեղ ննջում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը, Ծերենցը, Արծրունին և մեր պատմության այլ հերոսներ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տունը, որը վաճառվում էր որպես հոսթել՝ արտասահմանյան աշխատողների համար»,-նշվում է հայտարարության մեջ: