ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 29-ին օրենքներ է ստորագրել, այդ թվում նաև բուհական տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած հետեւյալ օրենքները. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: