26.11.2024
Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան
prev Նախորդ նորություն

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։


«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:


Այս պահի դրությամբ համաձայնագիրը վավերացրել են հետևյալ պետությունները․


Էստոնիա (22/01/2018)
Հայաստան (26/04/2018)
Լատվիա (30/05/2018)
Լիտվա (19/07/2018)
Բուլղարիա (24/07/2018)
Դանիա (19/09/2018)
Լյուքսեմբուրգ (21/08/2018)
Լեհաստան (27/09/2018)
Մալթա (06/11/2018)
Բրիտանիա (18/01/2019)


Առայժմ չի վավերացրել 19 պետություն, ինչպես նաև ինքը՝ Եվրամիությունը, ու Եվրոպական հանձնաժողովը։