ԵՄ-ն 2018-ին առաջին անգամ առաջ է անցել ՌԴ-ից Վրաստան դրամական փոխանցումների ցուցանիշով
2018 թվականի արդունքներով՝ Եվրամիությունից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն առաջին անգամ գերազանցել է Ռուսաստանից ստացվող փոխանցումերի գումարը: Այս մասին հաղորդել է Forbes Georgia հրատարակությունը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները:
Այսպես, 2018 թվականին Վրաստանի առեւտրային բանկերը փոխանցումների Էլեկտրոնային համակարգի միջոցով Ռուսաստանից ուղարկել են 457 միլիոն դոլար:
Եվրամիությունում աշխատանքի տեղավորված՝ Վրաստանի քաղաքացիները հայրենիք են փոխանցել 547 միլիոն դոլար: Այսպիսով, անցյալ տարի Եվրամիությունից դրամական փոխանցումների գումարն 90 միլիոն դոլարով գերազանցել է ՌԴ-ից փոխանցված գումարի ծավալից: Ամբողջությամբ վերցված, 2018 թվականին արտասահմանից փոխանցվել է 1,6 միլիարդ դոլար. դա բացարձակ ռեկորդ է:
Մինչ այժմ ռեկորդ էր համարվում 2013 թվականի ցուցանիշը. այն ժամանակ Վրաստանի բանկեր դրամական փոխանցումների ծավալը կազմել էր 1,5 միլիարդ դոլար: Անցյալ տարի փոխանցումների ծավալն առանձնապես ավելացել է Իտալիայից, Հունաստանից, Իսրայելից եւ ԱՄՆ-ից: