Մեր երկիրը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո
Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մեր երկիրը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի հետ, եթե այն կառուցվի հարգանքի, անկեղծության եւ օրինավորության սկզբունքների վրա»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ իր աշխարհաքաղաքական դիրքի հաշվառմամբ, Մինսկը, ինչպես ուրիշ ոչ ոք, շահագրգռված է խաղաղությամբ, կայունությամբ եւ ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ գործընկերությամբ: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնողներից եւ ակտիվ մասնակիցներից մեկի հաստատուն կարգավիճակ է ձեռք բերել:
«Խորապես համոզված եմ, որ Մինսկը կարող է Եվրաատլանտիկայի եւ Եվրասիայի պետությունների անվտանգության հարցերի շուրջ նոր լայնընդգրկուն երկխոսության վայր դառնալ,-ասել է Բելառուսի ղեկավարը:-Մենք հետագայում էլ կնախաձեռնենք խաղաղասիրական, համագործակցության միավորող նախագծեր, եւ, իհարկե, կաջակցենք ձեր բոլոր բարի ձեռնարկումներին»: