26.11.2024
Հայաստանի մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականությունը կաղում է. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նիստին:


Ինչպես VERELQ-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն ու դրանց ուղղությամբ 2019 թվականին նախատեսվող աշխատանքները: Նիստի ընթացքում նաև հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:


Մհեր Գրիգորյանը՝ որպես ԵՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար: