26.11.2024
Սաակաշվիլի. Մենք նախանձում ենք հայերին
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. 2019 թ-ին Թուրքիան ավելի սերտորեն կզբաղվեի ղարաբաղյան հիմնախնդրով

Առավոտյան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, երեկոյան՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:


Նա նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չէ ոչ կայունություն Հարավային Կովկասում, ոչ էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


«Որոշ հարցեր լուծելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն: Այսօր, առանց ղարաբաղյան խնդրի լուծման, Կովկասում կայունությունը եւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը անհնար է», - շեշտել է Չավուշօղլուն:


«2019 թ-ին մենք ավելի սերտորեն կզբաղվենք այդ հարցով», - ավելացրել է Չավուշօղլուն: