26.11.2024
Ադրբեջանը 2019թ-ին կավելացնի գազի առաքման ծավալները TANAP-ով
prev Նախորդ նորություն

Սաակաշվիլի. Մենք նախանձում ենք հայերին

Վրացիները չեն ուրախանում միմյանց հաջողությամբ: Այս մասին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միիխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ վրացիները միայն վատաբանում ու նախանձում են հայրենակիցներին՝ ի տարբերություն հայերի, որոնք ուրախանում են միմյանց հաջողությամբ և ամենուր հայ փնտրում:

«Օրինակ՝ երբ վրացին լսի, որ իր հայրենակիցը Կալիֆորնիայում հաջողության է հասել, առաջին արձագանքը կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք հարվածում, ծխախոտի ուղարկում… ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին:

«Եթե հայերին հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ ով վրացիներն, ում չեն հավանում, կասեն՝ հայ է, Վրաստանի կեսը ներառյալ, ես ևս»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ նախանձում է հայերին: