26.11.2024
Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց
prev Նախորդ նորություն

Արևմուտքը չի շտապում ներդրումներ իրականացնել հետհեղափոխական Հայաստանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հունվարի 22-25-ը Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովում հանդես կգա ելույթով:


Հայաստանյան հեղափոխությունը հաճախ համեմատում են վրացական հեղափոխության հետ`առաջին հերթին այն պատճառով, որ դա իրականացրել են խարիզմատիկ առաջնորդներ, որոնց աջակցում էր հանրության մեծամասնությունը: Երկու հեղափոխությունների միջև ընդհանուրը մեկ բան է` հանրությունները ցանկանում էին իրենց կյանքի որակական փոփոխություն:


Սահակաշվիլին, սակայն, հեղափոխության առաջին իսկ օրերից սկսեց իրականացնել զգալի ենթակառուցվածքային նախագծեր, որոնց համար գումարներ էր հատկացնում Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն:


Փաշինյանն այդպիսի գումարներ չունի: Արևմուտքը դեռևս շարունակում է հետևել հետհեղափոխական ՀՀ-ի իրադարձություններին: ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ն շարունակելով բարի խոսքեր հնչեցնել Երևանի նկատմամբ բարձրացնում է գազի գինը աղքատ երկրի համար:


ՀՀ-ի` ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դաշնակիցները նույնպես դեռևս միայն դեկլորատիվ հայտարարություններով են հանդես գալիս Երևանի հասցեին:


Դավոսի համաժողովին Փաշինյանի մասնակցությունը կարող է օգնել ՀՀ-ին կյանքի կոչել տնտեսական նախագծեր: