25.11.2024
Իրանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել՝ ԱՄՆ-ում Press TV-ի հաղորդավարուհու ձերբակալության հետ կապված
prev Նախորդ նորություն

Դամասկոսի հարվածը Թել-Ավիվի օդանավակայանին կհանգեցնի պատերազմի Իսրայելի ու Սիրիայի միջև

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ Դամասկոսն Իսրայելի հարձակումներին կարող է սիմետրիկ պատասխան տալ: Պաշտոնյան նշում է, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում Սիրիան կօգտվի պաշտպանվելու իր օրինական իրավունքից և կպատասխանի իսրայելական գրոհին` հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին:


ՌԴ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուսի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովը կարծում է, որ Դամասկոսի մտադրությունն օրինաչափ է Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով, սակայն այն կարող է Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմի հանգեցնել:


«Դա դեպքերի լիովին հավանական զարգացում է, սակայն ես կարծում եմ, որ ՄԱԿ–ը և այլ արտաքին խաղացողներ` ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը, քայլեր կձեռնարկեն և կմասնակցեն այդ միջադեպի կարգավորմանը»,- ասել է նա: