Հայոց ցեղասպանության եւ Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում տեղադրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի շուրջ քվեարկությունը ծայրաստիճան անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր թանկ են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք, ովքեր քվեարկել են հաջակցություն բանաձեւի, պատասխանատվություն են կրելու այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատացման համար»,-նշել է նա: