Ապրիլի 22-27-ին Ուզբեկստանի Ջիզակյան մարզում գտնվող Ֆորիշ լեռնային զորավարժարանում տեղի կունենա մարտավարական զորավարժություններ՝ Ուզբեկստանի, Թուրքիայի և Պակիստանի զինվորականների մասնակցությամբ: Զորավարժությունները կկայանան Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցության պայմանագրերի շրջանակներում: Բոլոր զորավարժությունները կկայանան լեռնային տեղանք ունեցող Ֆորիշ զորավարժարանում: