Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի մնացած կողմերը պետք է կարճ ժամկետում «փոխհատուցեն» համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:«Եվրոպան եւ հատկապես 5 կողմերը, որոնք Իրանի հետ բանակցություններին են մասնակցում մնացած կարճ ժամկետում պետք է հստակ որոշեն իրենց քայլերը եւ դիրքորոշումը, որպեսզի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը փոխհատուցեն», — ասել է Ռոհանին:Թուրք նախագահը, իր հերթին, ԱՄՆ-ի որոշումը «սխալ» է անվանել՝ նշելով միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտությունը, քանի որ այն «օգտակար եւ անհրաժեշտ» է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար: