Արցախում առաջադրվել է նախագահի 14 թեկնածու
Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:
Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահի թեկնածու են առաջադրվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը և այլք: