Ուկրաինան և Ադրբեջանը աջակցում են միմյանց երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այս մասին դեկտեմբերի 17-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այսօրվա մեր քննարկման կարևոր թեման է տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումը: Նախևառաջ մենք խոսում ենք Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին», - նշել է Զելենսկին: Նա նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը կշարունակեն աշխատել այս ուղղությամբ ոչ միայն երկկողմ, այլև միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում: