19.04.2025
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը
prev Նախորդ նորություն

Գյուղապետի կինն աշխատանքի չգնալով 2,7 մլն դրամ աշխատավարձ է ստացել

Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների մասով ոստիկանությունը տվյալներ ունի։


Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015-ին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինն աշխատանքի չի ներկայացել և մինչև 2020-ի հունվար, ընդհանուր առմամբ, 2,700,000 դրամից ավելի աշխատավարձ էստացել, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։


Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։


Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրգործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար