Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակին վերաբերող որևէ քննարկում Կիևի հետ անհնար է: Մինչ այդ, Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Ղրիմի հարցը քննարկել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափում: «Կրեմլի որևէ արձագանք այս հայտարարությանը լինել չի կարող: Ղրիմի կարգավիճակի որևէ քննարկում բացառվում է», - հայտարարել է Պեսկովը: