24.11.2024
Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն ՀՀ ողջ տարածքում. նախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է. փոխվաչճապետ

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացման հարցում: Այս մասին ԱԺ-ում ընթացող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Համաձայնագիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է»,- ասաց Գրիգորյանը: 


Նրա խոսքով, համաձայնագիրը նոր թափ է հաղորդել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտների համար հիմք է հանդիսացել հետագա բարեփոխումներն ուրվագծելու նպատակով:


Մհեր Գրիգորյանի խոսքով, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկայի մասին վկայում են նաև Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացող ծավալները: Ըստ այդմ, 2017 թվականին Հայաստանին հատկացվել է 34,5 մլն եվրո, 2018 թվականին՝ 46 մլն եվրո, իսկ 2019-ին՝ 65 մլն եվրո: