Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի օրը՝ 2019թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանը կգտնվի Միլանում: Հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա ժամը 16.00-ին Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայկական Եկեղեցում: Հասցեն՝ Via Jommelli 30, 20131, Milano»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։