20.04.2025
Արայիկ Հարությունյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:


Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում:

Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։


Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։


Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։

Հանրաքվեն հմուտ մանիպուլյացիա է՝ քաղաքական նպատակներն իրականացնելու համար. փորձագետներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար