24.11.2024
Հայաստանում ստեղծվել է «Հաղթանակի խորհուրդ»
prev Նախորդ նորություն

Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կմասնակցեն ԼՂ հակամարտության քննարկմանը

Մյունխենում կայանալիք ԼՂ հակամարտության քննարկմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Ինչպես տեղեկացնում է համաժողովի պաշտոնական կայքը, 45 րոպեանոց քննարկումը տեղի կունենա անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում։


Կայքի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի կունենան փետրվարի 15-ին՝ ժամը 17:30-18:15-ն ընկած ժամանակահատվածում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց գտնվում է Գերմանիայում: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում ունեցավ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես եկան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:


Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:


Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը մեկնել Մյունխեն, որտեղ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: