24.11.2024
ԱԱԾ-ի պաշտոնական հայտարարությունը մանիպույլատիվ կոնտեքստ ունի. ԵՊՀ-ի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանում ստեղծվել է «Հաղթանակի խորհուրդ»

2020 թվականի փետրվարի 13-ին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում իր առաջին նիստն անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Հաղթանակի խորհուրդ» հայաստանյան հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ ստեղծված համակարգող խորհրդի կազմում են «Վիկտորիա»  պատմաբանների ակումբը,  Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների ասոցիացիան, Քաղաքացիական մասնակցության զարգացման  կենտրոնը,  «Զարգացում» համահայկական երիտասարդական շարժումը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիան,  Հայաստանում  Սանկտ Պետերբուրգի  պետական  համալսարանի շրջանավարտների ակումբը, Հայրենասիրական երիտասարդների միավորումը, «Երիտասարդ դեսպան»  և  «Ապագայի  կամուրջ» հասարակական կազմակերպությունները, «Հայաստանի երիտասարդական  կառավարություն»  նախագիծը, Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայությունը, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային  հայկական կոնգրեսի հայաստանյան ներկայացուցչության  երիտասարդական  կազմակերպությունների  ասոցիացիան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևը եւ ուրիշներ:

«Հաղթանակի խորհրդի» անդամների որոշմամբ կազմակերպությունը կլինի բաց, հասարակական կազմակերպությունները և երիտասարդական կազմակերպությունները, որոնք նախատեսում են մասնակցել  և իրականացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին, կարող են ուղարկել Խորհրդին միանալու հայտադիմում:

Հանդիպման ընթացքում «Հաղթանակի խորհրդի» անդամները քննարկեցին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, որը ներառում է գիտական, մշակութային, սոցիալական, կրթական ծրագրեր, միջոցառումներ և գիտաժողովներ, համերգներ և ցուցահանդեսներ, հուշարձանների վերականգնում: