ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: «Մեր կարծիքով եւ ունեցած տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում եւ հարստացրել է: Սա անչափ վատ քայլ է»,- հայտարարել է նա: Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առեւանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնին վերադարձնելը», որն Իրանում կորել էր 2007 թվականին: