28.03.2024
Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է․ Նալբանդյան
23.04.2018
Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է․ Նալբանդյան

Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Երկխոսությունը կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում դուք գիտեք, որ երկրի ղեկավարները՝ նախագահը, վարչապետը հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը նաև միջազգային գործընկերները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության, մինչ այսօր այդ երկխոսությունը մերժվել է դա երեկ պարզ դարձավ նաև վարչապետի և Փաշինյանի հանդիպումից», - ասաց Նալբանդյանը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը։ Ասուլիսին Նալբանդյանն անդրադարձավ վերջին օրերում պետական գերատեսչությունների աշխատանքին՝ նշելով, որ վերջին իրադարձությունները խոչընդոտում են պետական հիմնարկների, հաստատությունների աշխատանքը նաև արտգործնախարարության աշխատանքը։ «Մի շարք միջոցառումներ ուղղակի հետաձգվել են, դժվար էր իրականացնել դրանք, եթե արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր ընկնում։ Բազմաթիվ բողոքներ ենք ունեցել հավատարմագրված դեսպանների կողմից, որ սահմանափակվել է նրանց տեղաշարժը։ Նույնը պատահել է մեր դիվանագիտական ներկայացուցիչների հետ արտերկրում», - ասաց Նալբանդյանը՝ շարունակելով. - «Քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել աշխատանքը, դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար դրության մեջ դնել և դա դնել առցանց չեմ կարծում որ դա ժողովրդավարության դրսևորում է կամ հայրենասիրության դրսևորում է։

Նորություններ գործընկերներից