24.11.2024
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Արևելյան Եվրոպայի ամենախոշոր՝ «ProdExpo-2020» ցուցահանդեսին նաեւ Հայաստանն է մասնակցել

Փետրվարի 10-ից 14-ը Մոսկվայում անցկացվեց հերթական «ProdExpo-2020» ցուցահանդեսը, որը համարվում է սննդային ապրանքատեսակների ցուցադրությանը նվիրված ամենախոշոր նախագիծն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Արևելյան Եվրոպայում: Այս տարի «ProdExpo-2020»-ին մասնակցություն է ցուցաբերել ռեկորդային թվով ՝2621 անուն ընկերություն 70 երկրներից, որոնց շարքում է նաև Հայաստանը:


Ցուցահանդեսի ամփոփիչ հատվածում «Համտեսողների կոմիտեն» հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում ընտրվում են «ProdExpo-2020»-ին ներկայացված լավագույն մթերքները: Այս տարի «Լավագույն սննդամթերք» անվանակարգում մի շարք հայական ընկերություններ՝ «Սյունիք Փուդը», «Մարիաննան», «Գալիլիան» և այլք, ստացան պատվոգրեր և ոսկե մեդալներ:


Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է ընկերություններով, որոնք արտադրում են պահածոյացված մթերք, պանիրներ, գինիներ, մրգային օղիներ և գարեջուր, որն ի դեպ, իր որակով և արտաքին ձևավորմամաբ ոչնչով չի զիջում եվրոպական լավագույն գարեջրատեսակներին: Իր համով և որակով չի զիջում և ցուցահանդեսին մեծ դրվատանքի է արժանացել նաև հայակական կարմիր ձկնկիթը: Այդ մթերքի հայրենիք հանդիսացող ՌուսաստանիԴաշնության «Россельхознадзор» վերահսկողության ծառայության տնօրենը համտեսել է ձկնկիթը և անձամբ է արտադրողին հավանության խոսքեր ասել:


«ProdExpo-2020» -ն իրականացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատի վերահսկողության ներքո: Ինչպես իր խոսքում նշեց ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը, ցուցահանդեսը տարեցտարի թափ է հավաքում ու լուրջ խթանում է գյուղատնտեսության զարգացմանը: Այն նաև լայն հնարավորություն է տալիս տարբեր երկրներից ժամանած արտադրողներին գործարար կապեր ձեռք բերել և ընդլայնել իրենց ներկայացվածությունը միջազգային առևտրային հարթակներում:


Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, որի կողմից հայտատարված մրցույթիարդյունքում՝ ծրագրի իրականացմամբ բաղվել է «Մարքեթինգի հայկական ասոցացիա» հկ-ն: ՀԿ-ի նախագահԱրամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մասնակցությունը գնահատում է բավականին արդյունավետ, քանի որ մասնակից 23 հայկական ընկերություններից գրեթե կարողացել են ձեռք բերել նորկապեր,գործընկերներ և պայմանագրեր՝ խոշոր արտադրողների և ցանցային առևտրային կետերի հետ:


«Նման ցուցահանդեսներում ամենկարևորը ընկերությունների ճիշտ ընտրությունն է: Պետք է ընտրվեն այնպիսիք, որոնք հետաքրքիր են թիրախային շուկայի համար: Մենք այդ առումով լիովին կատարել ենք մեր խնդիրը: Հայկական ապրանքները որակյալ են և գնի առումով չեն վանում գնորդին: Մեր արտադրանքը խիստ հետաքրքրեց արտաքին շուկայի խոշոր խաղացողներին ոչ միայն համի, որակի, այլ նաև արտադրության տեխնոլոգիական չափանիշների ճիշտ կիրառմամբ,-ասել է Ա.Նավասարդյանը: Մեր խնդիրն այսօր այլ է՝ հասցնել արտադրել և փոխադրել այդ արտադրանքը: Շատ հայկական ընկերություններ չեն կարողանում պայմանագիր կնքել արտաքին գործընկերների հետ, քանի որ բացի ներմուծման ծավալից, անհրաժեշտ է մատակարարման հստակ գրաֆիկ: Եթե մենք այսօր չունենք հստակություն Լարսում, ուրեմն ներմուծումը կարող է ուշանալ և լուրջ տուգանքների տակ դնել ընկերությանը»:


Ըստ Նավասարդյանի, հաջորդ առաջնային խնդիրը սննդամթերքի արտահանման շուկայում հայկական ապրանքների սերտիֆիկացման հարցն է: Մաքսային անցակետերում հաճախ ընկերություններից պահանջում են ինչ-ինչ սերտիֆիկատներ, որոնք անհրաժեշտ չեն, քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամերկիր է: Քանի որ հայ արտահանողները բավարար չափով տեղեկացված չեն կանոներին, խոցելի են այդ առումով:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից «Մարքեթինգի հայկականասոցացիա» հկ-ին տրամադրել է 18 մլն դրամ՝ «ProdExpo-2020»-ին մասնակցությունն ապահովելու նպատակով, սակայն, ըստ ՀԿ նախագահի, իրենք մասնակից ընկերություններից հավաքագրել են ևս 23 մլն, որպեսզի հնարավոր լինի ցուցասրահում վարձակալել անհաժեշտ չափի տարածք և հոգալ տաղավարների դիզայնի ու կառուցապատման ծախսերը:


Նախորդ տարիներին հայկականը նկերությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին եղել է անվճար, քանի որ հատկացված բյուջեն պետության կողմից կազմել է 85մլն դրամ և այլ գումարի անհրաժեշտություն չի եղել : Մինչև նախորդ տարի ցուցահանդեսի կազմակերպումն ու անցկացումը համակարգել են «Բիզնես Արմենիա» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» կազմակերպությունները: