3.04.2026
Ինչպես կարգավորել Արցախի խնդիրը. թեժ քննարկում Փաշինյանի և Ալիև մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը. Լևոն Քոչարյան

Հուսով եմ, որ կրկին երկակի ստանդարտի կիրառման ականատեսը չենք լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։


«Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:


Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»,-նշել է նա:


Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Սուրենյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար