8.04.2025
Հայաստանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը
prev Նախորդ նորություն

Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից:


Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, գրում է Ազատությունը։


Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե, վարելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես կգան ելույթներով։


Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:


 

Ինչպես կարգավորել Արցախի խնդիրը. թեժ քննարկում Փաշինյանի և Ալիև մասնակցությամբ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս