Ծեծ, խարդախություն, կողոպուտ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ծեծի` 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բռնաբարության, խուլիգանության, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: