11.07.2025
Մոլդովան շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը
prev Նախորդ նորություն

ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին հավաքվել է 205,5 մլն դրամ

«Դվին» հյուրանոցային համալիրում ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Մի քանի ժամում հանգանակվեց 205 մլն 560 հազար դրամ:


Այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու նշեց, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ:


Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:


Նշենք, որ դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարից որոշակի միջոցներ կուղղվեն «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը:

Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման որոշելու իր քաղաքական կարգավիճակը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ