24.11.2024
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահը Հոսնի Մուբարաքը
prev Նախորդ նորություն

Sohu. Արևմուտքը վախենում է ՌԴ-ի հզորացումից

Համաշխարհային պատմությունը՝գերտերությունների ձևավորման, հզորացման ու անկման պատմություն է, երբ մի հզոր պետություն փոխարինում է մեկ այլ պետության, փոխանցում է Sohu-ն:


Հոդվածում նշվում է, որ երբ ռուսները թույլ էին, եվրոպական տերությունները՝Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կարողանում էին հսկողություն հաստատել եվրոպական երկրների նկատմամբ, սակայն երբ ՌԴ-ն կրկին հզորանա, նա իր ներուժով կգերազանցի վերոնշյալ եվրոպական երկրներին ու նրանք այլևս չեն կարողանալու հսկել տարածաշրջանը:


Նշվում է, որ ՌԴ-ի հզորությունը լուրջ սպառնալիք է եվրոպական տերություններին ու Արևմուտքը վախենում է ՌԴ-ի հզորացումից:Եվրոպական երկրներն ամեն ինչ անում են ՌԴ-ի հզորացումը թույլ չտալու համար: