Մարգվելաշվիլին վերադառնում է քաղաքականություն՝ փրկելու Վրաստանի "արևմտյան ուղին"
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն․ այդ մասին նա հայտնել է Թվիթերում։
«Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին»,- գրել է Մարգվելաշվիլին։
Նախկին նախագահը դեռ չի հստակեցրել՝ ում հետ է համագործակցելու։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։
Գիորգի Մարգվելաշվիլին 50 տարեկան է։ Նա եղել է Վրաստանի չորրորդ նախագահը՝ 2013-ի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։