16.04.2024
Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Սուրենյան
prev Նախորդ նորություն

Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան

Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը»:


Նա, մասնավորապես, նշել է.


«Ու թեեւ սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ եւ փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, եւ բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։


Որպեսզի հասկանանք, թե ինչու մենք վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք սպանությունների եւ ինքնասպանությունների այսպիսի ալիքի, պետք է մի քանի քայլ հետ նայենք։


Բանակում սպանությունները եւ հարկադրված ինքնասպանությունները շարունակական ծանր խնդիր են, եւ ոչ միայն մեր, այլեւ աշխարհի ցանկացած բանակի համար, մանավանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Խաղաղ կյանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանությամբ եւ արժեքահամակարգով՝ ոմանք ագրեսիվ են եւ դաժան, ոմանք՝ թույլ եւ խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրեական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչվել ու չգիտեն, ինչպես դիմագրավել, ոմանց մեջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապես առանց ծնող են մեծացել։


Այս տարբերությունները, դժբախտաբար, ստեղծում են լարման կետեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանության մեջ, եւ եթե չեն կանխվում, ի վերջո բերում են սուր կոնֆլիկտների եւ բռնության։ Մասնավորապես, նույն այդ «աննախադեպ» 2019 թվականին, բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ եւս 12-ը, երկու դեպքում էլ այս թիվը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնհայտ է՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ամեն տարի հարյուրավոր զինծառայողներ են վիրավորվում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թվով սպաներ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության եւ հաճախ թողնում են ծառայությունը՝ այս ամենը ներսից քանդում է բանակը, եւ հոգեմաշ անում հասարակությունը։


Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրվում է զուգադիպություններով (դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում), բայց մեծ չափով, այն երկու հստակ պատճառ ունի՝ դա հասարակության մեջ աճած ատելության եւ ամենաթողության մակարդակն է, եւ բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզը, զուգորդված բանակի խրոնիկ թերֆինանսավորման հետ։ Առաջինի ակնհայտ դրսեւորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապես աճել է հանցավորության մակարդակը, աճել են ծանր հանցագործությունները եւ սպանությունները, եւ դա նոր իշխանության հռետորաբանության եւ անհեռատես գործողությունների անմիջական հետեւանքն է։ Բավական է հիշել, որ երկիրն արդեն վեց ամիս ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ չունի, իրավապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանության հակառակորդների դեմ պայքարի վրա, իսկ 2018 թվականին նոր իշխանության հապճեպ համաներումով ազատվածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին հանցագործություններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամենը չի ներթափանցելու բանակ, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ բանակի եւ հասարակության միջեւ սահմանները ավելի քան թափանցիկ են դարձել։


Երկրորդ պատճառը բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչեւ իշխանափոխությունը, տարբեր «իրավապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից եւ հրեշներից, որ նրանք ուտում են մեր զինվորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։


Իրականությունը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, սպաների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնությունը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է հայտնվել, եւ սպայական մասնագիտության հարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրքում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որեւէ բան չառաջարկելով։


Ասածի ողջ սրությունը ընկալելու համար բավական է վերլուծել Վ․Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիվը, որն այնքան է նվազել վերջին տասնամյակում, որ բանակը ստիպված է սպաների պակասը լրացնել արդեն զորակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ ավելի է բարդացնում։


Վերջին տարիների ընթացքում, դրան ավելացել է նաեւ հասարակության մեջ տարածվող այն մտայնությունը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկետային զինվորը համարյա «սուրբ» է, սպաները պետք է հարգեն նրա իրավունքները, եւ ըստ հնարավորի մեղմ վարվեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնվելով այդ ծանր հոգեբնական ճնշման եւ կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլեւս ակտիվորեն չմիջամտել զինվորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդյունքում դրանք շարունակում են սրվել եւ բարդանալ, եւ բերել ողբերգական հետեւանքների։


Այս ամենը ունի իր լուծումները, եւ բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց դա հեշտ չի, եւ առավել եւս, մեծ-մեծ խոսելով եւ ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում։ Իսրայելի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանությունների մակարդակը կարողացել է նվազեցնել ավելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), եւ իրականացված գործողությունների ծրագիրը լավ հայտնի է եւ կարող է տեղանյացվել նաեւ մեզ մոտ։


Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ որակյալ սպայական կադրեր ներգրավելու, նրանց մասնագիտական կարողությունները մշտապես կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայության ռեսուրսները էապես ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապես աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագա զորակոչիկներին ծառայության պատրաստելու, եւ բազմաթիվ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայելի բանակը կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսավորումը պետք է նպատակային ավելացնել, բարձրացնել սպայական մասնագիտության հարգը հասարակության մեջ, եւ ներգրավել երկրի լավագույն մասնագիտական ռեսուրսները առկա խնդիրների լուծման մեջ, առավել եւս, որ այդ միջոցները հիմա բյուջեում կան։


Անցյալ տարի, Կառավարությունը հրաժարվեց ավելացնել 2020 թ․ պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թե եղածը բավարար է, եւ որ ինքը բազմաթիվ այլ գերակայություններ ունի։ Սակայն մեր երեխաների կյանքից ավելի թանկ բան չկա, եւ եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը եւ հասարակությունը, սա պետք է դառնա նաեւ Կառավարության առաջնային գերակայությունը, եւ մենք բոլորս այսօր պետք է պահանջատեր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար»։

Խորհրդարանական լսումներ՝ դատական օրենսգրքի շուրջ
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel