24.11.2024
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերությունը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ կուզենայի լսել Մյունխենից. Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ի՞նչ կուզենար լսել Մյունխենից` ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։  


«Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու եւ դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետակության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։


Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»:


Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնեւ, Մադրիդ, Կազան, Քի Վեստ, ... մեր հարցերի լուծումների օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք:


Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ»,- գրել է նա: