3.04.2026
Ի՞նչ կուզենայի լսել Մյունխենից. Թևան Պողոսյան
prev Նախորդ նորություն

Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը:


Պաշտպանը նաև Վերմիշյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը փետրվարի 5-ին ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։


Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:


 

Ինչպես է Toyota-ն 2 հետիոտնի վրաերթի ենթարկում. երկուսն էլ մահացել են (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար