24.11.2024
Հովհաննես Չեքիջյանը վիրահատվել է
prev Նախորդ նորություն

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը փետրվարի 5-ին ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։


Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: