24.11.2024
Զարեհ Սինանյանը մեկ շաբաթով գործուղվում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Հովհաննես Չեքիջյանը վիրահատվել է

ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նախօրեին վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում: 


Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց «Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գեւորգյանը:


Նա տեղեկացրեց, որ Չեքիջյանը երեկ առողջական խնդիրներով դիմել է բժշկական կենտրոն և համապատասխան ստուգում անցնելուց հետո վիրահատվել է: 


«Հովհաննես Չեքիջյանը հիմա հետվիրահատական փուլում է: Առողջական վիճակը բավարար է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: