19.04.2025
Իրանի կառավարությունը հերքել է Հասան Ռոհանիի հրաժարականի մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:


«Այս որոշման ընդունումը սիրիական բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է», -ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, որը սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելքու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ:


Այս որոշումը, նրա խոսքով, ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։


«Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակը՝ հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»:


Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:


Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։


Սալեհ «Ուաթան» թերթին հայտնել էր, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակն, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։


 


 


 


 


 


 

Վաշինգտոնը բացառել է լայնածավալ ռազմական հակամարտությունը Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար