18.04.2025
Սիրիայի խորհրդարանն այսօր կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ
prev Նախորդ նորություն

Իրանի կառավարությունը հերքել է Հասան Ռոհանիի հրաժարականի մասին լուրերը

Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը:


Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, իրանական խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ռոհանին երկրի հետ կմնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը»:


Նա նաև ավելացրել է, որ նախապես հերքում ապագայում նման հնարավոր բոլոր լուրերը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը իրանական ԶԼՄ-ներում հայտնվեցին անցած շաբաթ: Նախագահի կողմնակիցները պնդում են, որ դրանց ետևում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին է: Վերջինս պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ապա Իրանի նախագահը հրաժարական կտա:

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար