24.11.2024
 Հարցում.Էրդողանի կուսակցության աջակցությունն ամենացածրն է վերջին 17 տարում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԱՄՆ-ի ագրեսիան օգնեց իրանական ժողովրդի համախմբմանը

Իրանն ուժեղ տարածաշրջանային երկիր է և այն տիրապետում է համաշխարհային խաղացողին հատուկ ներուժով: Իրանի ազդեցությունը չի սահմանափակվում տարածաշրջանով: Չինական, ճապոնական և հնդկական տնտեսությունները կախված են իրանական նավթից և գազից: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ահմադ Խաժ Ալին:


Նա նշել է, որ մինչև Քասեմ Սուլեյմանիի սպանությունն ամերիկացիները փորձում էին ապակայունացնել իրավիճակն Իրանում:Պարսից ծոցի արաբական միապետությունների օգնությամբ ԱՄՆ-ն փորձում էր Իրանում բողոքի ցույցեր հրահրել:


Ըստ նրա, ԱՄՆ-ի ագրեսիան օգնեց իրանական ժողովրդի համախմբմանը:


Նա հավելել է, որ Սուլեյմանիի հուղարկավորությանը միլիոնավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝աջակցելով ԱՄՆ-ի դեմ ուղղված կառավարության ցանկացած քայլերին: