19.03.2024
ՁԻԱՀ-ի կենտրոնը նոր տնօրեն ունի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվել են այցելությունները, զինծառայողների արձակուրդները. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):


ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:


Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»,- ասված է հայտարարության մեջ:


 


 


 

Իրավապահների ամենաբարձր օղակներում եղել են դավաճաններ. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next