2.08.2025
ԱԱԾ-ն հայտնաբերել է օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին
prev Նախորդ նորություն

ՁԻԱՀ-ի կենտրոնը նոր տնօրեն ունի

Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:


Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:


 

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվել են այցելությունները, զինծառայողների արձակուրդները. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան