24.11.2024
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատավորը մերժեց միջնորդությունը
prev Նախորդ նորություն

Գողացված է 1991 թվականի «այո»-ն. իշխանությունը փնտրում է բնօրինակի հեղինակին

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի մասին: Հաղթող ընկերությունը լոգոյի համար ստանալու էր 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց բրենդինգի հաղթողին որոշելու մասին:


«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարության մեջ:


Այսօր առավոտից համացանցում իրարանցում է: Տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն նոր չէ, այն իրականում գողացված է, իսկ 3 միլիոն դրամը՝ այս դեպքում միջոցների վատնում:


Իրավաբան Արսեն Բաբայանը Facebook-յան իր էջում գրել է. «Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»:


Պարզվում է՝ նախօրեին հաղթած լոգոն 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանն է:


Այս բոլոր լուրերին արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն և կից գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։