Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատավորը մերժեց միջնորդությունը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Դատարաը չի բավարարել է Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը հրապարակեց որոշումը՝ մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:
Որոշման հրապարակմանը ներկա չի եղել Սերժ Սարգսյանը:
Դատավորը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 26-ին:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»: