Ադրբեջանում ընդդիմության հոկտեմբերի 19-ին կայացած ցույցի լուսաբանումից հետո մի շարք լրագրողներ սկսել են հետապնդվել ոստիկանության կողմից: Ճնշումներն արտահայտվում էին ոստիկանության կողմից լրագրողներին զանգահարելու և ոստիկանության բաժիններ հրավիրելու մեջ: Լրագրող Իսլամ Շիհալին ֆեյսբուքում գրել է, որ իրեն զանգահարել են Գարադաղի շրջանի ոստիկանությունից և հրավիրել են ոստիկանություն՝հոկտեմբերի 19-ի ցույցը լուսաբանելու համար: