Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է բուհական կրթական ծրագրերում ներդնել կրոնական կրթության առանձին կուրս՝ ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում: Փորձագետ Սոֆի Բեդֆորդը հայտարարել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է տարածել ավանդական իսլամի գաղափարներ, որոնք ենթարկվում ու կառավարվում են պետության կողմից: Ըստ նրա, Ադրբեջանում ստեղծվել է Բարոյական արժեքների հիմնադրամը, որը պետական աջակցություն է ցուցաբերում տարբեր սոցիալական ծրագրերում, բացի այդ բացվել է Հեյդարի անվան մզկիթը՝ի պատիվ նախկին նախագահ Հեյդար Ալիևի: Նրա խոսքով, ծայրահեղականության աճի նվազեցման համար փորձ է արվում ներդնել պետության կողմից վերահսկվող իսլամական գաղափարախոսություն: