24.11.2024
Ավելին անելու հնարավորություն չտրվեց. սոցապնախարարի խորհրդականն ազատման դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Սպասվում է տաք մարտ ամիս. Սուրենյան

Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:


Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի։