24.11.2024
Հայաստանի տնտեսությունը 2019-ին. աճել է 7,6 տոկոսով, բայց խնդիրները չեն լուծվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-Հունաստան-Կիպրոս.Էրդողանի նեոօսմանիզմը զսպող դաշինք

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։


Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։


Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։


Թուրքիայի պանթուրքիստական և նեոօսմանական արտաքին քաղաքականությանն Երևանը պատասխանում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս՝հայ-հունական կոալիցիա ձևավորելով: Երկրները պետք է կորդինացնեն իրենց արտաքին քաղաքականությունը՝Թուրքիայի մասով, ինչպես նաև խորացնեն տնտեսական կապերն ու ռազմա-քաղաքական համագործակցությունը:


Հունաստանն ու Կիպրոսը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, իսկ ՀՀ-ն՝ՀԱՊԿ-ի, սակայն գեոպոլիտիկ ընդհանուր սպառնալիքի՝Թուրքիայի նեոօսմանիզմի պայմաններում երկրները որոշել են որակապես բարձրացնել եռակողմ կապերն ու ստեղծեն հակաթուրքական դաշինք, եռանկյունի՝թուրքական սահմանների երկայնքով:


Հայ-հունական համագործակցությունը՝գեոպոլիտիկ շահերից բացի, պետք է ունենա նաև ուժեղ տնտեսական հիմք՝ներդրումների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, տուրիզմի ոլորտի ընդլայնման առումներով՝օգտագործելով Հունաստանում և Կիպրոսում հայկական համայնքների ներուժն ու Հայաստանում՝հունական համայնքի գործոնը:


Թուրքիան ունի լարված հարաբերություններ թե Հունաստանի, թե Կիպրոսի հետ:



Հիշեցնենք, որ Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:


Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:


Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:


Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար:


Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք՝Անատոլիայից և այլ շրջաններից: Այդ նույն ժամանակահատվածում Հյուսիսային Կիպրոսը լքել է 55.000 կիպրոսցի թուրք, որոնք տեղափոխվել են Թուրքիա և ԵՄ-ի տարբեր երկրներ:


Եթե Կիպրոսի հույներն առաջ են քաշում էնոզիսի`Հունաստանի հետ միավորվելու քաղաքականությունը, ապա Կիպրոսի թուրքերը հանդես են գալիս թաքսիմի(Taksim)–ի ռազմավարության օգտին`կղզու թուրքական, մահմեդական հատվածը անջատելու և Թուրքիայի հետ միավորվելու օգտին։


Վարդան Վարդանյան