23.10.2025
Մենք կանգնած ենք մեր նվիրական արժեքների պաշտպանության խնդրի առջև. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը»

Քիչ առաջ վերադարձա Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրից։ Արդեն երկրորդ օրն է գործընկերներիս հետ Էրեբունի, Նաիրիի ՁՊՎ-ներում հանդիպում ենք գյումերից տասնյակ ձերբակալվածների։ 


Պարզ մարդիկ, աշխատող, ընտանիք պահող։ Մեծ մասը՝ բգռնատարների վարորդ, քաղաքային կոմունալ տնտեսության աշխատակից։


Այն ինչին ականատես ենք եղել, եթե ողբերգական չլիներ, լավ հոմորային պատմության կարող էր նմանվել։


Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս, նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել են քաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները, պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ։ Բայց արդեն երեկոյան բոլորին տարել ոստիկանատներ, տեղափոխել քննչական, ապա՝ 72 ժամ ձերբակալել, իսկ երեկ եւ այսօր համատարած մեղադրանք առաջադրած, ձերբակալման միջնորդությամբ տանում են դատարան։


Համատարած մարաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։


Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեական խնդիրներ ունեցող քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։


Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։


Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարաողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ։



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան


 

Նիկոլական սուտը. Իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ
Հաջորդ նորություն next